ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյք Լյուն ասել է. «ԱՄՆ-ն ու G7-ի մեր դաշնակիցները պատրաստ են անհրաժեշտության դեպքում հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան ՈՒկրաինայի արևմուտքում այդ երկրի կողմից կիրառվող ագրեսիայի»: Լյուն անդրադարձել է ՈՒկրաինայի տնտեսությունը վերականգնելու հարցին` նկատելով, որ «հանուն այդ նպատակի բոլոր կողմերը` և վարկատուները, և վարկառուն պետք է պատրաստ լինեն զոհաբերությունների»:
Վաշինգտոնում գտնվող Յացենյուկը դարձյալ խնդրել է իր երկրին «պաշտպանական զենք» տրամադրել, որը, նրա խոսքով, անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար. «Մենք խնդրում ենք մեզ պաշտպանական զենք տալ՝ ռուսական բանակին զսպելու համար: ՈՒկրաինան միակ երկիրն է, որը կռվում է ռուսական կանոնավոր բանակի դեմ»: